Նիկոլ Քիդմանը վերջերս շատ է նկարահանվում։ Հաշվարկը կարելի է կատարել «Մեծ փոքրիկ սուտ» սերիալից, որում հանդես եկած դերի համար նա ստացել է «Էմմի» մրցանակ:
Իսկ հիմա հերթը «Ինը բոլորովին անծանոթ մարդիկ» մինի-սերիալինն է, որտեղ Քիդմանը կրկին գլխավոր դերում է։ Ի դեպ, այն նկարահանվել է Լիանա Մորիարտիի հեղինակած գրքի հիման վրա։
Սերիալում Նիկոլը խաղում է քաղաքից դուրս գտնվող Վելնես հյուրանոցի տնօրենի դերը, ով անցկացնում է արտասովոր դասընթացներ, որոնք օգնում են կրկին լիցքավորել էնեգիան:
Այնտեղ գնում են, ինչպես դժվար չէ կռահել, ինը անծանոթ մարդիկ, ովքեր պետք է փորձեն Քիդմանի հերոսուհու կողմից առաջարկվող ոչ ավանդական մեթոդները։