Ռուս սեքսուալ սպորտսմենուհին մահացել է վազքի ժամանակ

25-ամյա Մարգարիտա Պլավնովան տամբովյան տարածաշրջանում հայտնի սպորտսմենուհի էր: Նա թեթև ատլետիկայի բազմակի չեմպիոն էր ու սիրված էր, ոչ միայն մարզասերների , այլ նաև իր ինստագրամյան էջի հազարավոր հետևորդների կողմից:

Գեղեցկուհին կարողացել էր բազմաթիվ երկրպագուներ ձեռք բերել իր իդեալական կազմվածքի շնորհիվ:
Սոցիալական կայքերում Մարգարիտան կիսվում էր ոչ միայն իր սեքսուալ լուսանկարներով, այլ նաև խորհուրդներ էր տալիս իր հետևորդներին՝ ինչպես նիհարել, մարզրել կամ սկսել հետևել առողջ ապրելակերպի:

Գեղեցկուհին մահացել է վազքի ժամանակ: Ականատեսները պատմում են, որ Մարգարիտան, պարզապես, ուշագնաց է եղել, իսկ երբ բժիշկները ժամանել են պարզվել է, որ աղջիկը մահացած է: