Լուսինե Թովմասյանի նոր լուսանկարները ծովափից

«Միսս Հայաստան 2003» «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանը կրկին իր հանգիստն է վայելում։

Այս տարի նա արդեն երրորդ անգամ է հանգստանում ծովափին։ Նախ՝ նա Կարմիր ծով էր մեկնել հունվարին, ապա՝ մարտի վերջին։ Հիմա կրկին ծովափում է։

Առաջին երկու անգամը Լուսինեի հետ էին նաև 2 երեխան՝  6-ամյա Արիանան և 2–ամյա Ալեքը։ Այս անգամ մայրիկը որոշել է վայելել հանգիստը առանց փոքրիկների։

Հանգստի լուսանկարներով Լուսինեն կիսվել է սոցցանցերի իր էջերում: