Հայտնի է` որքան գումար կստանա Բիլ Գեյթսի կինն ամուսնալուծությունից հետո

Ամերիկացի գործարար Բիլ Գեյթսի կինն ամուսնալուծության գործընթացի շրջանակում 1,8 մլրդ դոլարի արժեթուղթ է ստացել ամուսնուց: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:

Հաղորդվում է, որ գույքի բաժանման գործընթացը դեռ չի ավարտվել: Forbes-ի գնահատումներով` Բիլ Գեյթսի կարողությունը կազմում է 124 մլրդ դոլար: Գործարարի ակտիվների մեծ մասը Cascade Investments հիմնադրամից են, որոնց միայն փոքր մասն է փոխանցվել Մելինդային: Հիմնադրամի վերահսկողության տակ ներկա պահին 50 մլրդ դոլարի արժեթուղթ է գտնվում:

Microsoft-ի համահիմնադրի կնոջը հասել են նաև Կանադական ազգային երկաթուղային ընկերության արժեթղթերը` 1,5 մլրդ դոլար արժողությամբ, ինչպես նաև 300 մլն դոլարի մասնաբաժին ԱՄՆ-ի Autonation  խոշորագույն ավտոդիլերական ընկերությունից:

Հիշեցնենք, որ Գեյթսերը 27 տարվա համատեղ կյանքից հետո երկուշաբթի հայտարարել են ամուսնալուծության մասին: