Jay-Z-ն պատմել է, թե ինչպես են ինքը և Բեյոնսեն դաստիարակում իրենց զավակներին

Ամերիկացի ռեփեր Jay-Z-ը The Sunday Times հրատարակությանը տված հարցազրույցում պատմել Է, թե ինչպես են ինքը և Բեյոնսեն դաստիարակում իրենց զավակներին:
Ռեփերը կարծում Է, որ ծնողները հաճախ են պարտադրում իրենց ընտրությունը, մասնավորապես, երբ խոսքը կարիերայի մասին Է: Եվ դա ճիշտ չԷ: Jay-Z-ը վստահեցնում Է, որ իր ժառանգներին չի պատրաստվում ստիպել շարունակելու իր գործը: Նա այն կարծիքին Է, որ երեխայի համար ամենակարևորը սեր և աջակցություն զգալն Է:

«Իմ խնդիրը սիրալիր մթնոլորտ ապահովելն Է, այն բանի նկատմամբ չափազանց ուշադիր լինելը, թե ինչ են ցանկանում դառնալ իմ զավակները»,-ասում Է Jay-Z-ը:
Jay-Z-ը և Բեյոնսեն ամուսնացել են 2008 թվականին:
Զույգը դաստիարակում Է իր երկու դուստրերին՝ Բլյու Այվային ու Ռումային, և որդուն՝ Սերին։