Օլգա Բուզովան վերակենդանացման բաժանմունքում է

Երկրպագուները անհանգստացած են՝ 35-ամյա Օլգա Բուզովան հայտնվել է վիրահատական սեղանին։ Այժմ երգչուհին աստիճանաբար ուշքի է գալիս վիրահատական միջամտությունից հետո։ Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ մասնագետների ուշադրության կենտրոնում։
Թե ինչի հետևանքով է երգչուհին հոսպիտալացվել, դեռ պարզ չէ։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ նա լուսանկար էր հրապարակել հիվանդանոցին՝ նշելով, որ ր հիմա իր առողջական վիճակն իր համար շատ կարևոր է։
«Կյանքում ամենակարևորը մեր առողջությունն է, որով ես ակտիվորեն զբաղված եմ։ Ինձ բարդ ճանապարհ է սպասվում։ Երկար։ Կարող եմ այդպես ասել։ Սակայն հանուն առողջության ու երջանիկ կյանքի կարելի է այն անցնել։ Ամեն ինչ լավ է։ Ես ձեզ սիրում եմ։ Պահպանեք ձեր առողջությունը»։