Տատյանա Բրուխունովան պատմել է, թե երբ են սկսկվել իր և Եվգենի Պետրոսյանի հարաբերությունները

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, հետեւորդներին զարմացրել է անսպասելի խոստովանությամբ։
Պարզվում է՝ նրա ու Եվգենի Պետրոսյանի հարաբերությունները սկսվել են տաս տարի առաջ։ Բրուխունովան Instagram-յան էջում պատասխանել է հետեւորդների հարցերին, և օգտատերեից մեկը նրան հարցրել է՝ արդյոք նա ամուսնուն օգնում է հագուստ ընտրելիս։ Ի պատասխան նա նշել է, որ հագուստը, որով Պետրոսյանը վերջին տաս տարվա ընթացքում հայտնվում է հանրության շրջանում, իր ձեռքի գործն է։

Բրուխունովան դրանով փաստացի խոստովանել է, որ եղել է ոչ միայն հումորիստի օգնականը, այլև անձնական ոճաբանը, երբ վերջինս ամուսնացած է եղել Ելենա Ստեպանենկոյի հետ։
Պետրոսյանը գործընկերոջից՝ Ելենա Ստեպանոնկոյից բաժանվել է 2018թ․-ի աշնանը։ Ամուսինները միասին ապրել են 33 տարի։