«Հայաստանն առաջին հերթին մարդիկ են»․ Եգոր Դրուժինինն ընտանիքի հետ հանգստացել է Դիլիջանում

Հայտնի դերասան, խորեոգրաֆ, հեռուստահաղորդավար Եգոր Դրուժինինը կնոջ, դստեր ու որդիների հետ եղել է Հայաստանում։ Աստղայի ընտանիքը ճամփորդությունից շատ ջերմ, դրական տպավորություններ է ստացել։ Դրուժինինը շնորհակալություն է հայտնել բոլոր մարդկանց, ում հետ հաջողվել է ծանոթանալ Հայաստանում։

«Հայաստանն առաջին հերթին մարդիկ են՝ նույնքան հեքիաթային, որքան բնությունը։ Նատալյա Եփրիկյան, շնորհակալություն, որ հրավիրեցիր մեզ, Արսեն Գրիգորյան, որ հոգ տարար մեր մասին։ Շնորհակալություն բոլորին, ում մենք հանդիպել ենք կարճ, բայց այդքան ուրախ ճանապարհին»,- նշել է Դրուժինինը։

«Որքան գեղեցիկ է։ Դուք և ձեր ընտանիքը հիասքանչ եք», «ինչպիսի գեղեցկություն», «շատ գեղեցիկ բնություն է, մարդիկ էլ այնտեղ լավն են, և դուք էլ հիասքանչ եք», «հիանալի ընտանիք», «հրաշալի մարդկանց ընտանիք»,- Ինստագրամում գրել են հետևորդները։

Ի դեպ, Վերոնիկա Իցկովիչը 1994թ․-ին պաշտոնապես դարձել է Եգոր Դրուժինինի կինը։ Նրանց դուստրը՝ Ալեքսանդրան, ծնվել է 1999թ․-ին։ Նրանց որդին՝ Տիխոնը, լույս աշխարհ է եկել 2003թ․-ին, իսկ 2008թ․-ին ամուսինները կրկին ծնողներ են դարձել։ Նրանք ևս մեկ որդի են ունեցել, որին տվել են Պլատոն անունը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Егор Дружинин (@egordruzhininofficial)