«Լավ է ուշ, քան երբեք»․ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ներկայացրել են իրենց յութուբյան պաշտոնական ալիքը (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, YouTube-ում ստեղծել են իրենց պաշտոնական ալիքը։ Հրապարակված առաջին տեսանյութում ցուցադրվում են թագավորական զույգի կյանքի հետաքրքիր դրվագները։

«Զգո՛ւյշ եղիր խոսելուց առաջ, որովհետև այս մարդիկ նկարահանում են»,- տեսանյութի սկզում Միդլթոնին դիմելով կատակում է արքայազն Ուիլյամը, ինչին ի պատասխան Քեմբրիջի դքսուհին ասում է․ «Գիտե՛մ»։

Թագավորական զույգն իր յութուբյան ալիքի մասին տեղեկացրել է նաև Instagram-ում։

«Լավ է ուշ, քան երբեք․ մենք այժմ Youtube-ում ենք»,- գրել է թագավորական զույգը՝ կից հրապարակելով տեսանյութը։

Հիշեցնենք, որ օրերս զույգը նշել էր իր ամուսնության 10-րդ տարեդարձը։ Այդ կապակցությամբ զույգը նոր լուսանկարներ էր հրապարակել։ Լուսանկարների հեղինակը հայտնի լուսանկարիչ Քրիս Ֆլոյդն է, որն աշխատել է մի շարք աստղերի, այդ թվում՝ Oasis, Supergrass, The Verve խմբերի, Փոլ ՄաքՔարթնիի, Դևիդ Բոուի և այլոց հետ։

Lուսանկարներում, որտեղ զույգը երջանիկ տեսք ունի, 39-ամյա Միդլթոնը կրել է Ghost ապրանքանիշի 272 դոլար արժողությամբ զգեստ, իսկ մատնեմատին շողում է նշանադրության մատանին։ Մինչդեռ 38-ամյա Ուիլյամը կապույտ սվիտերի տակից կրում է վերնաշապիկ։

Նշենք, որ զույգն ունի 3 երեխա՝ 7-ամյա արքայազն Ջորջը, արքայադուստր Շառլոթը, որն օրեր անց կդառնա 6 տարեկան և 3-ամյա արքայազն Լուին։