Հրաչ Մուրադյանի մայրիկի ոգևորված արձագանքը թոռնիկ ունենալու լուրին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հաղորդավար Հրաչ Մուրադյանն ու կինը՝ պրոդյուսեր Անաշե Խոդավերդին, սպասում են իրենց առաջնեկին։ Հաղորդավարն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է մայրիկն արձագանքել թոռնիկ ունենալու լուրին։

Հրաչը լուրը մայրիկին հայտնել է դեռևս Ամանորին, քանի որ տեսանյութում երևում է տանը տեղադրված տոնածառը։

Ավելի վաղ նա սիրելիի հետ լուսանկար էր հրապարակել և գրել. «Երևի չկա ավելի կարևոր փուլ կյանքում, քան այն, երբ դու ես պատճառներից մեկը՝ այս աշխարհ եկող նոր բնակչի։ Բարով գաս այս մոլորակ, որտեղ քեզ անթիվ բացահայտումներ են սպասվում։ Ու որքան ուրախ կլինի քո պապան, երբ զգա, որ դու աշխարհ ես եկել՝ այն ավելի լավը դարձնելու։ Ես քեզ արդեն անծայրածիր սիրում եմ»։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Hrach Muradyan (@hrachmuradyan)