Գայանե Ասլամազյանը կտրուկ ոճափոխության է դիմել․ հայտնի սևահերն առաջին անգամ փոխել է մազերի գույնը

Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը կտրուկ ոճափոխության է դիմել՝ մազերի սև գույնը փոխելով կրակագույնի: Գայանեն տեսանյութ է տեղադրել իր էջում, որին կից գրել է՝ «Նոր ոճ»:

Նշենք, որ ժամանակին, երբ հաղորդավարուհին հրաժարվել էր իր երկար վարսերից ու ընտրել կարճ սանրվածք, հարցազրույցներից մեկում նա ասել էր, որ մազերի գույնը երբեք չի փոխել, սակայն սանրվածքի փոփոխություն շատ է արել։

«Ե՛վ շատ կարճ սանրվածք եմ ունեցել, և՛ երկար, և՛ միջին։ Մազերի հանդեպ թուլություն չունեմ, մազ է, կերկարի։ Ինձ համար մշտական է միայն գույնը»,- նշել էր նա:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Gayane Aslamazyan (@gayane_aslamazyan)