Ամերիկացի հայտնի մոդել Քենդալ Ջենները դարձել է Vogue Hong Kong նորաձևության ամսագրի՝ արվեստին նվիրված մայիսյան համարի դեմքը, գրում է Daily Mail-ը։
Նշվում է, որ լուսանկարների հեղինակը Զոյա Գրոսմանն է, իսկ ոճաբանը՝ Պատի Ուիլսոնը։ Ֆոտոսեսիան իրականացվել է Լոս Անջելեսում։
Ջենները կրել է տարբեր հագուստներ, այդ թվում՝ Chanel նորաձևության տան կոմբինեզոն և զարդեր։
Ֆոտոսեսիայում 25-ամյա սուպերմոդելը ներկայացել է համարձակ կերպարներով։