Քենդալ Ջենները համարձակ կերպարներով զարդարել է Vogue-ի շապիկը (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի մոդել Քենդալ Ջենները դարձել է Vogue Hong Kong նորաձևության ամսագրի՝  արվեստին նվիրված մայիսյան համարի դեմքը, գրում է Daily Mail-ը։

Նշվում է, որ լուսանկարների հեղինակը Զոյա Գրոսմանն է, իսկ ոճաբանը՝ Պատի Ուիլսոնը։ Ֆոտոսեսիան իրականացվել է Լոս Անջելեսում։

Ջենները կրել է տարբեր հագուստներ, այդ թվում՝ Chanel նորաձևության տան կոմբինեզոն և զարդեր։

Ֆոտոսեսիայում 25-ամյա սուպերմոդելը ներկայացել է համարձակ կերպարներով։