Էլիզաբեթ 2-րդը շնորհավորել է Սասեքսների որդու 2-ամյակը (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը շնորհավորել է Սասեքսի դուքս արքայազն Հարիի և դքսուհի Մեգան Մարքլի որդու ծննդյան 2-րդ տարեդարձը։

Այս մասին նշված է արքայական ընտանիքի ինստագրամյան պաշտոնական էջում, որտեղ հրապարակվում են Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի մասին նորություններ և նրա կողմից արվող հայտարարություններ։

Էջում հրապարակվել է Սասեքսների ընտանեկան լուսանկարը, որն արվել է 2 տարի առաջ։ Հրապարակմանը կից գրված է․ «Շնորհավորում ենք Արչի Մաունթբաթեն Ուինձորին և ցանկանում շատ ուրախ 2-րդ տարեդարձ»։

Հրապարակված լուսանկարը արվել է Դոմինիկ Լիպինսկիի կողմից՝ Սասեքսների որդուն հանրությանը ներկայացնելիս։