Ռեգինա Տոդորենկոն ու Վլադ Տոպալովը հայտնվել են հիվանդանոցում

Երկրպագուներն անհանգստանում են Ռեգինա Տոդորենկոյի ու Վլադ Տոպալովի առողջության համար, որոնք հայտնվել են հիվանդանոցում։ Ամուսիններն այդ մասին հայտնել է Instagram-յան էջի Stories բաժնում։
Տեսանյութում Ռեգինան հետեւորդներին խնդրել է գուշակել, թե որտեղ է անցկացնելու հաջորդ գիշերը, ինչին անձամբ պատասխանում է՝ հիվանդասենյակում։ Ավելի ուշ լուսանկար է հրապարակվել, որում հեռուստահաղորդավարուհին կաթիլային է ստանում։ «Ամեն ինչ լավ կլինի»,- հրապարակումը կարճ մակագրել է նա։

Նրա ամուսնու՝ Վլադ Տոպալովի սոցիալական ցանցում եւս վախեցնող լուսանկար է հայտնվել։ Կադրում Վլադը եւս կաթիլային է ստանում։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ։ Վլադն ու Ռեգինան խոստացել են այդ մասին պատմել ավելի ուշ։