Համացանցում են հայտնվել «Գահերի խաղը» սերիալի փրիքվելի 1-ին պաշտոնական լուսանկարները

Ամերիկյան HBO հեռուստաընկերությունը ցուցադրել է «Գահերի խաղը» հայտնի հեռուստասերիալի փրիքվելի՝ «Վիշապի տունը» նախագծի առաջին կադրերը: Ֆիլմը նվիրված է «Գահերի խաղը»ի հերոսուհիներից մեկի`Դեյեներիսի նախնիների տոհմի` Թարգարիենների պատմությանը, գրում է BuzzFeed News-ը:
Հրապարակված լուսանկարներում պատկերված է արքայազն Դեյմոն Թարգարիենը իր կնոջ՝ արքայադուստր Ռայնիրա Թարգարիենի հետ, որոնց մարմնավորում են Էմմա Դ’Արսին և Մեթ Սմիթը:

Բացի այդ կադրերում երևում են Ռիսա Իֆանսը և Օլիվիա Կուկը, որոնք Օտտո Հայթաուրեի և նրա դստեր՝ Ալիսենթի դերերում են:
Սյուժեն պատմում է Թարգարիենը միջև պատերազմի մասին, ինչպես նաև այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել «Գահերի խաղ»-ում ծավալվող իրադարձություններից 300 տարի առաջ:
Շոուն նախատեսվում է եթեր հեռարձակվել HBO Max հարթակում 2022 թվականին: