Քայլի Ջենները 15 միլիոն դոլար արժողությամբ նոր անշարժ գույք է ձեռք բերել (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջեները 15 միլիոն դոլարով 2 հեկտար մակերեսով հող է գնել է նոր կալվածք կառուցելու նպատակով, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով հողատարածքի լուսանկարները։

Շպարի պարագաների Kylie Cosmetics ապրանքանիշի սեփականատեր 23-ամյա Քայլիի գնած հողատարածքը տեղակայված  է մոր՝ Քրիս Ջեների և քրոջ՝ Քլոե Քարդաշյանի Հիդըն Հիլզում գտնվող նոր կալվածքների մոտակայքում։

2020 թվականի մայիսին հաստատված նախագծի համաձայն կառուցվելու է 12 ավտոտնակ, հյուրատուն, ախոռ, անվտանգության պահեստ, մարզադաշտ և լողավազան։

Լուրերը հաջորդել են Քայլի Ջեների՝ նոր՝ Հոլմբի Հիլզում գտնվող 36,5 միլիոն դոլար արժողությամբ կալվածք տեղափոխվելու մասին տեղեկությանը։

Հոլմբի Հիլզի կալվածքը