Ջեսիկա Ալբան ընտանիքի հետ մասնակցել է իր ընկերության IPO-ին (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջեսիկա Ալբան, որը մեկ տասնամյակ առաջ հիմնադրել է The Honest Company ապրանքանիշը, Նյու Յորքում ընտանիքի հետ մասնակցել է Nasdaq բորսայում իր ընկերության առաջնային հրապարակային առաջարկի (ԱՀԱ, IPO) արարողությանը, որի շրջանակում The Honest Company-ի 412 միլիոն դոլարի արժեթուղթ է վաճառվել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

39-ամյա դերասանուհին միջոցառմանը կրել է կանաչ կտաբատ և համահունչ պիճակ՝ իր տեսքն ամբողջացնելով մետաքսե կրեմագույն շապիկով և բարձրակրունկներով։

Դերասանուհուն ուղեկցել է իր ընտանիքը՝ ամուսինը` Քեշ Ուարրենը, և երեք երեխաները՝ 12-ամյա Օնորը, 9-ամյա Հեյվընը և 3-ամյա Հեյսը։ Ընտանիքի բոլոր անդամները ներկայացել են կանաչի տարբեր երակնգներով հանդերձանքով։ Ընտանիքին դիմավորել է Nasdaq-ի նախագահ և գործադիր տնօրեն Ադենա Ֆրիդմանը։

The Honest Company-ին, որը հիմնադրվել է Լոս Անջելեսում 2012 թվականին, ներկայացնում է խնամքի և գեղեցկության միջոցների, տնային պարագաների բազմազան տեսականի և հասանելի է թե՛ առցանց, թե՛ ԱՄՆ-ի և ԵՄ-ի տարածքում մանրածախ խանութներում։ Ընկերությունը, որի արժեթղթերի գինը սահմանվել է 16 դոլար,  վաճառել է 25,8 միլիոն արժեթուղթ՝ հավաքելով 412,8 միլիոն դոլար, մինչդեռ ընկերությունը գնահատվել է 1,44 միլիարդ դոլար։

«2020 թվականից հետո հատկապես բոլորիս համար առաջնահերթությունը առողջությունն է։ Իմ առաջնահերթությունը ձեռներեցությունն է, որը հոգ է տանում բոլոր մարդկանց և մոլորակի մասին», – ասել է Ջեսիկա Ալբան։

Ավելի ուշ դերասանուհին նշել է ծննդյան 40-րդ տարեդարձը։