Ջորջ և Ամալ Քլունիները մտադիր են շքեղ առանձնատուն գնել Ֆրանսիայում (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին և կինը՝ փաստաբան Ամալ Քլունին, պատրաստվում են Ֆրանսիայի հարավում 7,9 միլիոն եվրո արժողությամբ առանձնատուն գնել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Հայտնի, որ զույգը ցանկանում է գնել Վար շրջանի Բրինյոլ վարչատարածքային միավորում գտնվող Domaine de Canadel անվանումով կալվածքը, որն ունի լողավազան, թենիսի խաղադաշտ և 10 հա խաղողի այգի։ Հայտնի է, որ տունը գտնվում է Բրեդ Փիթի տան մոտակայքում, ինչը նշանակում է, որ Եվրոպայում գտնվելիս դերասանները հարևաններ կլինեն։

3 հարկանի տունը, որն ունի 172 հա տարածք, կառուցվել է 18-րդ դարում և վերակառուցվել է 1990-ականներին ճարտարապետ Բրունո Լաֆուրկադի կողմից։

Բրինյոլի ղեկավարը հաստատել է Քլունիների կողմից տունը գնելու մասին տեղեկությունը և ասել․ «Նա գնել է այս կառույցը՝ հանգստի նպատակով»։