Հրապարակվել է Էմիլի Բլանթի մասնակցությամբ «Հանգիստ վայր 2» սարսափ ֆիլմի վերջին թրեյլերը (լուսանկարներ, տեսանյութ)

Նախնական թողարկումից 14 ամիս անց հոլիվուդյան «Հանգիստ վայր 2» (The Quiet Place) սարսափ ֆիլմի վերջին թրեյլերը հայտնվել է համացանցում, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ երկրպագուներն այդքան երկար սպասելուց հետո կտեսնեն այն, ինչին սպասում էին:

Ֆիլմում նկարահանվել է հայտնի դերասանուհի Էմիլի Բլանթը, որը մարմնավորում է երիտասարդ կնոջ, որն իր երեխաների հետ փորձում է հանգիստ վայր գտնել՝ պաշտպանվելու համար։

Լի Աբոթի կերպարը մարմնավորում է դերասանուհու ամուսինը՝ հայտնի դերասան Ջոն Կրասինսկին, որի կերպարը ֆիլմի առաջին մասում զոհվել էր։ Սակայն, ինչպես ակնկալում էին երկրպագուները, նա կա նաև ֆիլմի երկրորդ մասում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Հանգիստ վայր 2» և այլ ֆիլմերի արտադրական փուլը հետաձգվել էր՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածմամբ։