Պետք է նիհարել առողջ և անվնաս

Ավելորդ քաշից ազատվելու միջոցների բազմազանության մեջ դժվար է ընտրություն կատարել, քանի որ ամենախելամիտ թվացող սննդակարգերն անգամ երբեմն նաև հակասական արձագանքների են արժանանում:
Ավելի լավ է ընտրել այնպիսի սննդակարգ, որի ժամանակ կարիք չկա սովամահ լինելու:
Ձեզ ենք ներկայացնում սննդաբան Կամիլա Բուշովի առաջարկած դիետան:

Երկուշաբթի
Հարկավոր է ուտել մրգեր: Ընտրեք այն մրգերը, որոնք ձեզ դուր են գալիս՝ բացառությամբ բանանների:
Այս օրվա համար ամենահարմար մրգերն են խնձորը, արքայախնձորը, նարինջը, ձմերուկը:
Կարելի է նաև պատրաստել մրգային աղցաններ:
Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի քաղցած մնալ:
Օրվա ընթացքում պետք է խմել առնվազն 1,5 լիտր չգազավորված ջուր:

Երեքշաբթի
Երեքշաբթին «բանջարեղենային» օր է:
Դրանք կարելի է ուտել հում կամ խաշած վիճակում, սակայն հարկ է հիշել, որ խաշելու դեպքում աղ կամ յուղ չի կարելի ավելացնել:

Չորեքշաբթի
Չորեքշաբթի հարկավոր է ուտել մրգեր ու բանջարեղեն, սակայն առանձին-առանձին:
Օրվա ընթացքում պետք է շատ ջուր խմել:
Խորհուրդ է տրվում նախաճաշին ուտել մրգային աղցան, իսկ ճաշին բանջարեղենային: Երեկոյան կարելի է ուտել սիրելի մրգերը:

Հինգշաբթի
Հինգշաբթին բանան ուտելու օրն է:
Օրվա ընթացքում հարկավոր է ուտել մոտ 8 հատ բանան և խմել 3-4 բաժակ կաթ:
Հարկավոր է ուշադրություն դարձնել սննդի հավասարաչափ բաշխմանը:

Ուրբաթ
Ուրբաթ հարկավոր է սնվել լոլիկներով:
Ճաշին պետք է ուտել մեկ բաժակ խաշած բրինձ, իսկ առավոտյան ու երեկոյան՝ 7-8 հատ լոլիկ:
Քանի որ այդ օրն ավելի շատ միզաթթու է արտադրվելու, հարկավոր է սովորականից շատ ջուր խմել:

Շաբաթ
Հարկավոր է կրկին սնվել մրգերով ու բանջարեղենով, իսկ ճաշին ուտել նույնքան խաշած բրինձ, որքան նախորդ օրը:

Կիրակի
Կիրակի հակավոր է մի փոքր բաժին բրինձ խաշել և ամբողջ օրը սնվել բանջարեղենով:
Սնվելուց հետո հարկավոր է նաև մրգային հյութեր խմել (օրվա ընթացքում առնվազն 3 բաժակ):