Վերջապես ստացվեց հասնել նպատակիս․ Էմմա Սապունջյանը սիրելիի ֆինանսական օգնությամբ նոր մեքենա է գնել

Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր մեքենա է գնել՝ Hyundai Veloster, որի մասին երազել է մոտ երկու տարի։

Էմմայի առաջին մեքենան՝ Mitsubishi iO մակնիշի, նվիրել է հայրիկը, մյուսը՝  Mazda Verisa–ն նվիրել է մայրիկը, Hyundai Veloster–ը ևս մասամբ նվեր է, գումարի մի մասն ինքն է տվել, մյուս մասն ավելացրել է հարազատ մարդու օգնությամբ։

«Շատ վաղուց էի հավանում ու ամեն ինչ անում, որպեսզի կարողանամ ունենալ այս մեքենայից, վերջապես ստացվեց հասնել նպատակիս։ Հանկարծակի ստացվեց, որ այս փուլում կարողացա ձեռք բերել մեքենան։ Երևի թե, 1 շաբաթվա ընթացքում մտքիս դրեցի և արեցի»,– Tert.am Life–ի հետ զրույցում ասել է Էմման։

Դերասանուհին նկատեց, որ մեքենա վարում է ավելի քան 6 տարի։ «Ես մեքենային հիվանդագին չեմ վերաբերում, ինձ համար այն ավելի շատ փոխադրամիջոց է, բայց իհարկե, ավելի լավ է, երբ լավ մեքենա ես վարում։ Այնպես չէ, որ շատ թանկարժեք մեքենաների մասին էի երազում։ Ինձ ասում էին՝ ավելի լավ է մի քիչ էլ գումար ավելացնեմ, այլ մեքենա գնեմ, բայց ես կոնկրետ սա էի ուզում»,– ասել է Էմման ու հավելել, որ շատ է ուրախանում ցանկացած նոր բան ձեռք բերելիս, անգամ, եթե այն ամենօրյա շպարի պարագա է։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Emma Sapunjyan (@emma.sapunjyan)