Գոհար Ավետիսյանն՝ իր փոփոխված մարմնի, երեխայի և ամուսնալուծության թեմայի մասին

Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր վերջին գրառումներում շարունակում է ակտիվորեն անդրադառնալ իր վիրահատությանը, երեխայի ծննդին, նաև հետևորդներին հետաքրքրող այլ թեմաների:

Դիմահարդարն իր վերջին գրառմամբ անդրադարձել է ամուսնալուծության թեմային։ Նրա խոսքով` հաճախ է նամակներ ստանում տարբեր կանանցից, որոնք մտածում են կողակցից բաժանվելու մասին։ Գոհարն այդ մասին իր մտահոգություններով է կիսվել և հետևորդներին հրավիրել քննարկման իր գրառման մեկնաբանություններում։

Գոհարն ավելի վաղ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է իրեն հաջողվել ազատվել ավելորդ քաշից վիրահատության օգնությամբ, և թե ինչպիսի տեսք ուներ մինչ այդ։

«Պատմություն մի թրթուրի մասին, որը երազում էր թիթեռ դառնալ»,- գրել է դիմահարդարը:

Նրա հաջորդ լուսանկարները որդու հետ են, իսկ առիթը փոքրիկ Գասպարի տասն ամսական դառնալն է: Ֆոտոշարքն արվել է Դուբայում, որտեղ Գոհարն այս օրերին  ընտանիքի հետ հանգիստն էր վայելում։