Հայրենական մեծ պատերազմին նվիրված ցուցահանդեսում ներկայացվեցին բացառիկ արխիվային նյութեր

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Երևանում բացվեց «Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսը, որում ներկայացված են պատերազմի տարիներից բացառիկ լուսանկարներ, արխիվային նյութեր, պոստերներ:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում: Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվեց պատերազմին նվիրված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ վիկտորինան: Միմյանց դեմ մրցեցին հայաստանյան բուհերի ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները:

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումները շարունակվելու են նաև  9-ին: Երևանի կենտրոնում և Հաղթանակի զբոսայգում  քաղաքացիներին կբաժանվեն  Գեորգիևյան ժապավեններ:

Միջոցառումները կեզրափակվեն մայիսի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Պատերազմի օրերի մեղեդիները» խորագրով դասական համերգով, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Երեկոյին կհնչեն Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք ծնվել են  Հայրենական պատերազմի տարիներին: Համերգին զուգահեռ դահլիճի ճեմասրահում կբացվի թեմատիկ ֆոտոցուցահանդես:

«Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսը կյանքի կոչվեց ՌոսարխիվիՀայաստանի ազգային արխիվի և ԱԽաչատրյան տունթանգարանի հետ համագործակցությամբ: