Աննա Խաչատրյանը երկար դադարից հետո կվերադառնա երգարվեստ նոր երգով․ մանրամասներ

Շուշիի ազատագրման օրը, երգչուհի Աննա Խաչատրյանը ներկայացրել է իր նոր՝ «Շուշի» երգի տեսահոլովակի անոնսը։
Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Ռաֆայել Սահակյանը։
Տեսահոլովակը նկարել է Ուկրաինայից ժամանած հայտնի ռեժիսոր Անդրեյ Վերխոլյակը։
Այն նկարահանվել է Հայաստանի տեսարժան վայրերում։
Մայիսի վերջին կլինի երգի պրեմիերան,  որը երգչուհու խոսքով՝ կլինի երգ բոլոր հայերի հոգուց։