«Ի՞նչ եք անում դուք, որ չեմ անում ես»․ Արմինկայի վրդովված գրառումը

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որին կից իր վրդովմունքն է հայտնել Հայաստանի մասին իր գրառումները քննադատողներին։
«Երբ Հայաստանին վերաբերող գրառումներիս ի պատասխան ստանում եմ նամակներ ու մեկնաբանություններ, թե հեռվից մտածելն ու խոսելը շատ հեշտ են, ուզում եմ հարցնել դրանց հեղինակներին. ասացեք, խնդրեմ, ի՞նչ եք անում դուք, որ չեմ անում ես:
Միայն անկեղծ, լա՞վ», – գրել է Արմինկան: