«Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր չեն հարգում դիմացինի որոշումը»․ Հասմիկ Խոջամիրյանը կոպիտ պատասախնել է իր և ընտրյալին վերաբերող հարցին

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանն իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պատասխանել է հետևորդների հարցերին։
Նրան զայրացրել է անձնական հարցը, որը վերաբերել է իր սիրելիին, նրան չցուցադրելու դերասանուհու որոշմանը։

«Նշանադրության ժամանակ երևում է, հանգիստ եղեք։ Ես անկեղծ չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր չեն հարգում դիմացինի որոշումը (օրինակ՝ նկար չհրապարակելու) և մի բան էլ մուննաթ են գալիս կամ պահանջում են։
Միշտ հիշեք, ցանկացած մարդու սոցիալական ցանցերում դու տեսնում եք իր մասին այնքան, որքան ինքն է ուզում, որ դուք իմանաք։
Գոյություն ունի անձնական սահման եւ չեմ կարծում, որ պետք է պահանջեք կամ մեղադրեք, երբ մարդիկ թույլ չեն տալիս ձեզ անցնել այդ սահմանը։
Հարգենք, իրար սիրուններս», – գրել է Հասմիկ Խոջյանը։