Netflix-ը թողարկել է Stranger Things սերիալի չորրորդ եթերաշրջանի թիզերը

Netflix հոսքային ծառայությունը Youtube-ի պաշտոնական ալիքում հրապարակել է ամենահայտնի սերիալներից մեկի՝ Stranger Things-ի չորրորդ եթերաշրջանի թիզերը:
Տեսանյութը կոչվում է «Տասնմեկերորդ, դու լսո՞ւմ ես»:

Ըստ սյուժեի՝ գործողությունները տեղի են ունենում Հոուքինսի ազգային լաբորատորիայի սենյակում: Պարանոմալ ունակություններ ունեցող երեխաները խաղում են տարօրինակ խաղալիքների հետ և լսում են Մարտին Բրենների արտահայտությունը՝ «Տասնմեկերորդ, դու լսո՞ւմ ես»:
Եթերաշրջանի պրեմիերայի ամսաթիվը դեռ անհայտ է, բայց թիզերին կից գրված են 002/004 թվերը: