Օպերային թատրոնի բեմ կբարձրանա Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» ներկայացումը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջնախաղ է սպասվում:
Մայիսի 25-ին և հունիսի 3-ին թատրոնի բեմ կբարձրանա իտալացի կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ» երկու գործողությամբ օպերային ներկայացումը:

Բեմադրող դիրիժորը և ռեժիսորը Մկրտիչ Բաբաջանյանն է, զգեստների նկարիչն Ավետիս Բարսեղյանն է, լուսային ձևավորումը՝ Սամվել Մալերյանի, գլխավոր խմբավարը Հրաչ Բորյանն է, գլխավոր բալետմայստերը՝ Վիլեն Գալստյանը:
Ռուջերո Լեոնկավալոյի օպերայի լիբրետոյի հեղինակը ևս Լեոնկավալոն է։ «Պայացների» առաջնախաղը կայացել է 1892 թվականի մայիսի 21-ին Միլանում: