Գոհար Ավետիսյանն ամուսնալուծվե՞լ է

Երգչուհի և վիզաժիստ Գոհար Ավետիսյանը նոր է վերադարձել Դուբաից, ուր մեկնել էր ծնողների, քրոջ, որդու և զարմուհու հետ։
Միկրոբլոգի իր էջում դիմահարդարը հաճախ է կիսվում իր ապրումներով, պատասխանում հետևորդների հարցերին։ Վերջին ժամանակներս Գոհարին հաճախ են ամուսնու մասին հարցեր տալիս, սակայն նա միշտ հումորային պատասխաններ է տալիս։

Առանց ամուսնու հանգստի մեկնելը չի վրիպել ուշադիր բաժանորդների աչքերից և նրանցից մեկը Գոհարից հարցրել է, թե որտեղ է նրա ամուսինը։ Ի պատասխան հայտնի դիմահարդարը պատասխանել է․ «Եվ նրանք ապրեցին երկար ու երջանիկ, քանի որ ժամանակին բաժանվեցին»։
Թե ինչ է սա նշանակում դեռեւս պարզ չէ։
Հավելենք նաև, որ միկրոբլոգում չկան նաև համատեղ լուսանկարներ, դրանք նույնպես Գոհարը հեռացրել է։