Իլոն Մասկն առաջին անգամ խոսել է իր առողջական խնդրի մասին

Իլոն Մասկը հանդես է եկել Saturday Night Live շոուի վարողի դերում, որտեղ յուրաքանչյուր հյուրընկալվող անձ պետք է թողարկումը սկսի ներածական մենախոսությունից: Իր ելույթում, Իլոնը շատ է կատակել, իսկ վերջում բեմ է հրավիրել մայրիկին՝ հայտնի մոդել Մեյ Մասկին։ Բայց գործարարը նաև բավականին լուրջ խոստովանություն է արել․ նա ունի Ասպերգերի համախտանիշ։
«Ինձ համար պատիվ է դառնալ առաջատար Saturday Night Live-ի հաղորդավարը։
Իմ ելույթն այսօր պատմական է, չէ՞ որ ես կդառնամ Ասպերգերի համախտանիշով SNL-ի առաջին հաղորդավարը։ Համենայնդեպս, առաջինը, ով խոստովանել է դա», – ասել է նա։
Նշենք, որ ասպերգերի համախտանիշը աուտիստական սպեկտրի խանգարում է, որը բնութագրվում է, մասնավորապես, սոցիալականացման դժվարություններով և կարծրատիպային վարքագծով: