Սուրճն ազդում է մաշկի վրա և նպաստում քաշի ավելացմանը․ ո՞ւմ է հակացուցված այս ըմպելիքը

Սննդաբան Մարիա Ռոզանովան «Մոսկվա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ում է հակացուցված սուրճ խմել:
Մասնագետը բացատրել է, որ բուժական սննդակարգերի դիետոլոգիայում սուրճը խորհուրդ չի տրվում շաքարախտի, ստամոքս-աղիքային հիվանդությունների, ինսուլինառեզիստենտության, զարկերակային ցածր ճնշման և առողջական այլ խնդիրների առկայության դեպքում:
Ռոզանովան նաև նշել է, որ սիրված ըմպելիքը բացասաբար է ազդում մաշկի վրա և նույնիսկ նպաստում է քաշի ավելացմանը:

Բացի այդ, մասնագետը կոչ է արել զգույշ լինել լատեից, մակիատոյից և կապուչինոյի հայտնի տեսակներից:
«Այժմ նորաձև է սուրճ առաջարկել կաթի փոշիով, սերուցքով, շաքարով: Նման ըմպելիքը խմորման գործընթաց է առաջացնում և սպանում է աղիքների օգտակար միկրոֆլորան: Արդյունքում իմունային համակարգը թուլանում է և դառնում անպատրաստ օտար վիրուսների և բակտերիաների դեմ պայքարելու համար: Եվ արտազատման համակարգի հետ կապված խնդիրների դեպքում մաշկն է տուժում», – ասել է Ռոզանովան:

Ավելի լավ է ընտրել ավելի պարզ ըմպելիք ՝ առանց հավելանյութերի և կոֆեինի բարձր կոնցենտրացիայի, մասնավորապես ամերիկանո՝ առանց շաքարի, ասել է նա: