Սննդաբանները խորհուրդ են տվել, թե որ սնունդն է նպաստում դեպրեսիայի վերացմանը: Նրանց խորհուրդները հրապարակել է Daily Mail-ը:
Տրամադրությունը բարձրացնող մթերքների թվում սննդաբանները նշել են մուգ շոկոլադը, յուղոտ ձուկը և ձվի դեղնուցը: Սննդաբան Ջուլի Հոջսոնը պատմել է, որ մուգ շոկոլադը հանգստացնում է նյարդային համակարգը: Նույն ազդեցությունն ունեն նաև ավոկադոն և նուշը: Հոջսոնի գործընկեր Լուիզա Վիլկոկսոն խորհուրդ է տվել սննդում օգտագործել սկումբրիա և սաղմոն, որոնք հարուստ են օգտակար օմեգա 3 չհագեցած յուղերով: Իսկ դա իր հերթին թեթևացնում է դեպրեսիան, քանի որ նպաստում է ուղեղի աշխատանքին:
Ձվի դեղնուցը հարուստ է վիտամին D-ով, նույնպես բարձրացնում է տրամադրությունը:
Հակադեպրեսանտներ խմելու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել սպիտակուցներով հարուստ սնունդ: Վիլկոկսոնը խորհուրդ է տալիս շատ ուտել հնդկահավի, հորթի միս և կանաչեղեն: Կարևոր է սննդակարգում ներառել վիտամին B պարունակող մթերքներ՝ սպանախ և կաղամբ:
Սնունդը պետք է հաճույք պատճառի, ուստի չի կարելի հրաժարվել սիրելի աղանդերներից:
Սակայն անգամ ամենահագեցած սննդակարգը չի փոխարինի մասնագետի օգնությանը դեպրեսիայի դպքում: Սննդաբանները խորհուրդ են տալիս անպայման դիմել հոգեբանի:
Ավելի վաղ սննդաբան Մարինա Մակշինան հիշեցրել էր վիտամին C-ի օգտակարության մասին: Այդ վիտամինը «պատասխանատու է» մաշկի և արյունատար անոթների առողջության համար, քանի որ այդ վիտամինը մասնակցում է կոլլագենի սինթեզին: