Նուրբ ու կախարդական․ Վերա Վոնգը ներկայացրել է երեկոյան զգեստների նոր հավաքածու

Անվանի դիզայներ Վերա Վոնգը հայտնի է աշխարհին իր մոդելավորած հարսանյաց նրբագեղ ու էլեգանտ զգեստներով:
Օրերս նա ներկայացրել է երեկոյան զգեստների 2021-2022 հավաքածուն, որը պարզապես հիացրել է նորաձևության բոլոր սիրահարներին:
Եթերային, նուրբ ու կախարդական. այսպիսին է Վոնգի նոր հավաքածուն, որը ներկայացրել են առանձնահատուկ մոդելներ: