Վիրտուալ հիասքանչ մոդելներ

Տեխնոլոգիաները գնալով զարգանում են և այսօր համակարգչային գրաֆիկան հնարավորություն է տալիս անգամ կրկնօրինակել մարդկանց՝ ստեղծելով նրանց կատարելագործված տարբերակը:
Մի շարք լուսանկարիչներ դադարել են համագործակցել մոդելների հետ. չէ՞ որ նրանք կամակոր են, անադադար տանջվում են մարզասրահներում, որպեսզի պահպանեն անթերի կազմվածքը, և նրանց պետք է վճարել աստղաբաշխական հոնորարներ:

Հիմա լուսանկարիչները կարողանում են ստեղծել իրենց ցանկացած մոդելին, ով համապատասխանում է գովազդներին, տեսահոլովակներին, ֆոտոշարքերին և ամենակարևորը՝ իր տեսքով չի տարբերվում իրական մարդուց:
Այդ գրաֆիկական մոդելներն ունեն իրենց սեփական ինստագրամյան էջերը ու հազարավոր հետևորդներ:
Բազում աղջիկներ երազում են նմանվել նրանց՝ չհասկանալով, որ այս գեղեցկուհիներն իրականում գոյություն չունեն:

Այս մոդելին՝ Շուդու Գրեմին, ստեղծել է երիտասարդ լուսանկարիչ Ջեյմս Ուիլսոնը:
Աղջիկն ինստագրամյան էջում ունի 200 հազար հետևորդ, իսկ գովազդներում նրա մասնակցությունը շատ թանկ արժե:

 

Լիլի Միկելան վիրտուալ մոդելներից միակն է, ով այսքան մեծ համբավ ու ճանաչում է ձեռք բերել:
Գեղեցկուհին ունի գրեթե 2 միլիոն հոտևորդ: Իր ինստագրամյան էջում Միկելան ներկայացնում է լուսանկարներ հանգստից, խնջույքներից, աշխատանքից և այլն:
Շատերը մինչ այսօր չեն հավատում, որ գեղեցկուհին, պարզապես, իրեն ստեղծող լուսանկարչի երևակայության արդյունքն է:

Միկելան նաև ունի Բերմուդա անունով գրավիչ ընկերուհի, ով նույնպես մեծ ճանաչում ունի սոցիալական կայքերում:

Իմման ասիացիների ամենասիրելի վիրտուալ մոդեն է, ում դժվար է տարբերել իրական մարդուց: