Քորթնի Քարդաշյանը ցուցադրել է Մայրերի օրվա առթիվ ընկերոջից ստացած ճոխ ծաղկեփնջերը (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանն իր երեք երեխաների և ընկերոջ՝ ամերիկացի երաժիշտ Թրևիս Բարքերի հետ նախօրեին նշել է Մայրերի օրը, գրում է Daily Mail-ը:

Տոնի կապակցությամբ հեռուստաաստղը երկրպագուներին ցուցադրել է ընկերոջ մատուցած հաճելի ու յուրօրինակ անակնկալը։

Instagram-ի Stories բաժնում Քարդաշյանը հրապարակել է կանաչ, վարդագույն, նարնջագույն և կարմիր երանգներով 3 ճոխ ծաղկային կոմպոզիցիաների լուսանկարները, որոնցից յուրաքանչյուրը տեղադրված է քարե պատվանդանի վրա:

Մայրերի օրվա առթիվ իրապատում շոուի աստղը նաև լուսանկարներ է հրապարակել իր երեխաների հետ։