«Ուզում եմ, որ աշխարհի բոլոր մայրերը լինեն առողջ և երջանիկ»․ Լիլուն դստեր հետ տեսանյութ է հրապարակել

Երեկ ԱՄՆ-ում  նշվում էր Մայրերի օրը։ Այդ առիթով երգչուհի Լիլուն, ով ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է դստեր՝ փոքրիկ Մարիայի հետ։

Իր միկրոբլոգում տեղադրված հոլովակում երգչուհին գրկել է դստերը և ասում է․ «Ուզում եմ, որ աշխարհի բոլոր մայրերը լինեն առողջ և երջանիկ։ Շնորհավոր մայրերի օրը»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր ամուսնու հետ։ Ամիսներ առաջ լույս աշխարհ էր եկել զույգի դուստրը՝ Մարիան։ Կադրում Լիլուն դասական կերապարում է։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին պատասխանել էր նաև հետևորդների հարցերին՝ նշելով, որ նիհարել է 8 կիլոգրամով։ Նա նաև նշել էր, որ արդյունքին հասել է՝ սննդակարգից հանելով հացը և քաղցրավենիքը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official)