Ռոնալդուի ընկերուհին նկարահանվել է լողազգեստների իտալական բրենդի նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)

Հանրահայտ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նկարահանվել է F**K լողազգեստների իտալական բրենդի նոր ֆոտոշարքում, գրում է Daily Mail-ը։

27-ամյա Ռոդրիգեսն Instagram-ում ցուցադրել է ֆոտոսեսիայի լուսանկարներից մեկը, որտեղ կրում է սպիտակ լողազգեստ՝ այն համադրելով մանյակի հետ։ Լուսանկարում 35-ամյա ֆուտբոլիստի ընկերուհին գեղեցիկ և մուգ դիմահարդարմամբ է:

Ինչպես նշում է Daily Mail-ը, սա Ռոդրիգեսի և լողազգեստների բրենդի առաջին համագործակցությունը չէ․ վերջինս որպես մոդել մի քանի անգամ արդեն նկարահանվել է բրենդի ֆոտոսեսիաներում։

Նշենք, որ զույգն առաջին անգամ հանդիպել է Gucci-ի խանութում, որտեղ Ռոդրիգեսն աշխատել է որպես վառաճող-խորհրդատու:

2019-ին «Բարի լույս, Բրիտանիա» հաղորդմանը տված հարցազրույցում հանրահայտ ֆուտբոլիստը հայտնել էր, որ պատրաստվում է ամուսնանալ ընկերուհու հետ, ինչպես նաև խոստովանել էր, որ դա իր մոր երազանքն է:

«Նա ինձ այնքան է օգնել: Անխոս, ես սիրահարված եմ նրան»,- հաղորդավար Փիրս Մորգանի հետ զրույցում ասել էր Ռոնալդուն՝ պատասխանելով ընկերուհու հետ ամուսնության վերաբերյալ հարցին և հավելել, որ մի օր անպայման կամուսնանա Ռոդրիգեսի հետ:

«Դա նաև մորս երազանքն է»,- հայտնել էր ֆուտբոլիստը և հավելել. «Նա (Ռոդրիգեսը) իմ ընկերն է: Ես նրա առջև բացել եմ սիրտս, ու նա նույնն է արել»: