Ի՞նչ լուսանկարներ է հրապարակում Գուչիի հայ մոդել Արմինե Հարությունյանը սոցցանցերում

«Գուչիի հայ մոդել» բնորոշումն արդեն մեկուկես տարի է՝ ուղեկցում է նկարչուհի Արմինե Հարությունյանին, ով 23 տարեկանում հայտնվեց համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի ցուցադրությանը:

Արմինեն այժմ մոդելային ակտիվ գործունեություն չի ծավալում, սակայն լսարանի ուշադրությունը նրա կերպարի հանդեպ չի պակասել։

Աղջիկը «Գուչիի» ցուցադրությանը հայտնվել էր այն բանից հետո, երբ Բեռլինում ճամփորդության ժամանակ փողոցում նրան մոտեցել էր մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ էր և առաջարկել լուսանկարել: Հետագայում Արմինեին հրավիրել էին մասնակցելու բրենդի ցուցադրությանը։

Արմինեն բավականին ակտիվ է սոցցանցերում, որտեղ պարբերաբար ներկայանում է յուրօրինակ և հետաքրքիր կերպարներում։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն լուսանկարները, որոնք Արմինեն հրապարկում  է Ինստագրամում: