Դուեյն Ջոնսոնը Մայրերի օրվա առթիվ շնորհավորել է հայազգի կնոջը՝ Լորեն Հաշյանին (լուսանկարներ)

Հանրահայտ հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, Մայրերի օրվա առթիվ Ինստագրամում գեղեցիկ գրառմամբ շնորհավորել է կնոջը՝ ամերիկահայ Լորեն Հաշյանին, գրում է People-ը։

«Լորենը, անկասկած, աշխարհում ամենաբարի, ջերմ և ամենաերջանիկ (և ամենահաստատուն) մարդն է (կհամաձայնեն բոլորը, ովքեր ճանաչում են նրան)»,- գրել է Ջոնսոնը:

Բացի այդ, շնորհակալություն հայտնելով 36-ամյա Հաշյանին՝ աստղը կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել։

«Դու վառ օրինակ ես մեր դուստրերի համար, որոնց՝ քո հանդեպ սերն ու նվիրվածությունն անսահման է։ Շնորհավոր Մայրերի օրը»,- եզրափակել է կինոաստղը։

Նշենք, որ դերասանը 3 դուստր ունի: Ավագը՝ Ալեքսանդրան, ծնվել է 2001 թվականին՝ Դենի Գարսիայի հետ առաջին ամուսնությունից: Մյուս երկու աղջիկները նրա երկրորդ կնոջից՝ Լորեն Հաշյանից են, որի հետ Ջոնսոնն ապրում է 9 տարի: 2019թ. դեկտեմբերին զույգն ամուսնացել է Հավայիներում: