Քիմ Քարդաշյանն ու ընտանիքի մյուս կանայք շնորհավորել են միմյանց Մայրերի օրվա առթիվ (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ Մայրերի օրվա առթիվ շնորհավորելով իր կյանքում ներկա բոլոր մայրերին, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

40-ամյա հեռուստաաստղը հրապարակել է հին լուսանկարներ, որոնցից առաջինում Քարդաշյան-Ջեններ ընտանիքի բոլոր կանայք են։

Ապա Քիմ Քարդաշյանը հրապարակել է իր և մայրիկի, իր և տատիկի, ինչպես նաև քույրերի լուսանկարներն իրենց երեխաների հետ և շնորհավորել նրանց Մայրերի օրվա առթիվ։

Մինչդեռ Քիմի կրտսեր քույրը՝ Kylie Cosmetics ապրանքանիշի հիմնադիր Քայլի Ջեները լուսանկարներ է հրապարակել դստեր հետ և նաև շնորհավորել Քրիս Ջեներին։

Մայրերի օրվա առթիվ դստեր հետ լուսանկար է հրապարակել նաև Քլոե Քարդաշյանը։

Քարդաշյանների ավագ քւյրը՝ Քորթնին լուսանկար է հրապարակել մոր՝ Քրիս Ջեների հետ և ցույց տվել Մայրերի օրվա առթիվ ընկերոջից ստացած մեծ ծաղկեփունջը։ Instagram-ի «սթորի» բաժնում Քարդաշյանը հրապարակել է կանաչ, վարդագույն, նարնջագույն և կարմիր երանգներով 3 ճոխ ծաղկային կոմպոզիցիաների լուսանկարները, որոնցից յուրաքանչյուրը տեղադրված է քարե պատվանդանի վրա:

Քարդաշյան-Ջեններ ընտանիքի աղջիկներից միակը` Քենդալ Ջեները, որը դեռևս չի մայրացել Մայրերի օրվա շնորհավորանքների համար նախապատվությունը տվել է մորն ու տատիկին։

Նշենք, որ մինչև Մայրերի օրվա առթիվ հրապարակումներ անելը, ինչպես նշել է Daily Mail պարբերականը, Քիմ Քարդաշանը լուսանկարներ էր հրապարակել կրտսեր որդու՝ Փսալմի հետ և շնորհավորել նրա 2-րդ տարեդարձը՝ որդուն անվանելով․«Փոքրիկ «ցուլ»»։