Դիանա Տոռսեի 32-ամյակը և տեսահոլովակի շնորհանդեսը․ լուսանկարներ

Երևանի ժամանցային վայրերից մեկում այսօր դերասանուհի Դիանա Տոռեսն իր ընկերներին ներկայացրեց «Քեզ սիրելով» նոր տեսահոլովակը:
Ավելի վաղ՝ մեզ հետ զրույցում, Դիանան պատմել էր, որ դեռ մանկուց երազել է երգելու մասին։
«Տարիներ առաջ հիասթափվել էի երգից, չգիտեմ՝ ինչն էր պատճառը։ Հինգ տարի է, ինչ չէի զբաղվում վոկալով։
Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբի մենակատար Գայանե Հովհաննիսյանի խմբում եմ սովորել, իմ ձայնային տվյալներն այսօր իր շնորհիվ են այդպիսին։
Այնպես չէ, որ քնից արթնացել եմ և որոշել եմ երգել։ Մանկուց երգի մեջ եմ, բայց տանը թույլ չէին տալիս, ցանկանում էին, որ բժշկուհի դառնամ»,-պատմում է Դիանան ու հավելում, որ համոզված է՝ կգա օր, երբ ինքը համերգ կունենա «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրում։

Բացի դրանից Դիանան հայտնել էր, որ այժմ նոր նպատակ ունի՝ մասնակցել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։