Քսենիա Բորոդինան ամուսնալուծվե՞լ է

Երկրպագուները կասկածում են, որ «Դոմ 2»-ի հաղորդավարուհի Քսենիա Բորոդինայի ընտանիքում ամեն ինչ այնքան էլ լավ չէ։ Հարցին, թե ինչու են ինքն ու ամուսինը միմյանցից առանձին հանգստանում նույն վայրում՝ Դուբայում, Քսենիան չի պատասխանել։
Յուրաքանչյուր անգամ, երբ Բորոդինային և Օմարովին բաժանում են վերագրում, նրանք կատակում են՝ հերքելով ենթադրությունները, սակայն հիմա նույնիսկ դա տեղի չի ունենում։

Ի դեպ, մի քանի տարի առաջ Քսենիայի ու Կուրբանի ամուսնությունը կարող էր փլուզվել։ Բորոդինան պատմել է ամուսնու դավաճանությունների մասին և հայտարարել, որ դիմելու է ամուսնալուծության համար։
Սակայն նա կարողացել է ներել ամուսնուն ու մնալ նրա հետ։