Ծանր հիվանդության և պարտքերի հետևանքով Վյաչեսլավ Զայցեևի նորաձևության տունն աճուրդի ՝ հանվել

83-ամյա Վյաչեսլավ Զայցեևի նորաձևության տունն աճուրդի են հանում մեծ պարտքերի պատճառով։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ձեռնարկատիրոջ պարտքը հասել է 40 միլիոն ռուբլու։
Զայցևի նորաձևության տունը  պատրաստ է գնել դիզայներ Անիկա Կերիմովան, որը հայտնի է ռուսական շոու-բիզնեսում։
Նրա հաճախորդներից են Նատաշա Կորոլյովան, Սվետլանա Խոդչենկովան, Լերա Կուդրյավցեւան և այլք։ Նշենք, որ Զայցևն այլևս չի կարողանում զբաղվել իր գործով, քանի որ ծանր հիվանդ է։