Աստղագուշակ մայիսի 11-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է աշխատանքի և ցանկացած կարևոր գործի համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել: Որոշ Խոյեր նաև նախանձելի հնարամիտ կլինեն, ինչի շնորհիվ հրաշալի արդյունքների կհասնեն բարդ գործերում, հաջողության կհասնեն այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել և նահանջել:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար և շահավետ գործարքներ կնքելու շանս կտա: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է գործնական բանակցությունների, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար: Ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված և ոչ ոքի չեն վստահում: Չեն բացառվում աշխատանքը փոխելու հետ կապված առաջարկները:

Օրվա սկզբին շատ Ցուլեր կկարողանան զբաղվել նրանով, ինչի մասին վաղուց երազում էին: Նման գործերը միշտ չէ, որ հասարակ կլինեն, բայց գրավիչ կլինեն: Օրվա երկրորդ կեսը ընտանիքում հաճելի իրադարձություններ է խոստանում և հարմար է հարազատների հետ շփվելու և ընտանեկան տոնի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Երբեմն դուք ձեր մեջ ուժ չեք գտնի՝ ստանձնելու այն, ինչ ծրագրել էիք: Կուզենաք ամեն ինչ հետաձգել, բայց պայմանները նման բան անել թույլ չեն տա, գործել է պետք: Ձեր մեջ ուժ գտեք գայթակղություններին դիմակայելու համար և լուրջ տրամադրվեք: Հնարավորություն կունենաք հրաշալի գլուխ հանել նրանից, ինչն առաջ չէր ստացվում:

Երեկոյան հավանական են դրամական մուտքեր: Որոշ Երկվորյակների կվերադարձնեն հին պարտքերը, կվարձատրեն մի աշխատանքի դիմաց, որը վաղուց էին արել: Կարող եք ձեզ համար մի փոքրիկ, թեկուզ և ոչ այնքան օգտակար բան գնել. տրամադրությունն անմիջապես կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը միանման լավն է գործնական և անձնական հանդիպումների համար: Դուք շատերին կկարողանաք մոտեցում գտնել, հաճախ կիմանաք, թե ինչ կա այն մարդկանց հոգում, որոնք սովորաբար ոչ ոքի հետ չեն անկեղծանում: Նոր ծանոթությունը կարող է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դնել: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել:

Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, կարող է հյուր գալ մեկը, որին հասցրել էիք կարոտել: Դուք կգտնեք մտերիմներին ուրախացնելու ձևը, նրանք էլ շատ շնորհակալ կլինեն ուշադրության և հոգատարության համար, կաշխատեն նույն ձևով պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի սխալներ և անհաջող զուգադիպություններ: Դրանց համար շատ անհանգստանալու կարիք չկա, քանի որ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հնարավորություն կլինի քննարկել կարևոր հարցերը, լուծել վերջին շրջանում ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները:

Հավանական են առաջարկներ, որոնք եկամուտների արագ աճ, նշանակալի դրամական մուտքեր կխոստանան: Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված ամեն հարցում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Նրա հուշումների շնորհիվ անպայման ճիշտ որոշումներ կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա առաջին կեսը հարմար է շփումների համար: Ճիշտ է, հիմա լավ է լուրջ հարցեր չքննարկեք, քանի որ բոլորին գոհացնող լուծում գտնելը հեշտ չի լինի: Փոխարենը հաճելի ծանոթություններ հաստատելու և այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու հնարավորությունը կունենաք, որոնցից շատ բան է կախված:

Ավելի ուշ կգա ստեղծագործ գործունեության համար հարմար ժամանակը: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք: Հետո պիտի կենտրոնանաք դրանց իրագործման վրա: Իսկ հիմա դեռ լուծեք ընթացիկ խնդիրները, գլուխ հանեք միապաղաղ գործերից, որպեսզի հետո չշեղվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք շատ օգտակար բաներ կհասցնեք անել և՛ ձեր, և՛ մյուսների համար, եթե ժամանակը զուր չվատնեք: Պատրաստ եղեք ոչ այնքան հետաքրքիր գործեր ստանձնելու, քանի որ դրանք հետաձգել չի կարելի: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ այն հարցերին, որոնք վաղուց լուծված էիք համարում:

Կարևոր կդառնան կարգապահությունն ու պատասխանատվությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք այնտեղ, որտեղ մյուսներն անհաջողության են հանդիպել: Հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտին հասցնել կարևոր գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Ձեր ջանքերի արդյունքները սպասվածից լավը կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Այդ հատվածը հարմար է ստեղծագործելու, սովորելու, ինչպես նաև հետազոտական կամ վերլուծական աշխատանքի համար: Դուք ոչ մի մանրուք բաց չեք թողնի, հաճախ ուշադրություն կդարձնեք նրան, ինչը ուրիշները չեն նկատել: Դա կօգնի խուսափել լուրջ սխալներից և արագ հասնել նպատակին:

Օրվա երկրորդ կեսը նվազ արդյունավետ կլինի: Այն հարմար է հանգստի համար, հնարավորություն կտա վերականգնել ուժերը: Արդյունավետ կլինեն բուժիչ և կոսմետիկ պրոցեդուրաները: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները՝ և՛ նախապես ծրագրվածները, և՛ սպոնտան գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին չեն բացառվում լարված պահերն ու փոքրիկ տհաճությունները: Դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, միայն կստիպեն որոշ ժամանակ ծախսել ամեն ինչ հարթելու համար: Ինտուիցիան կհուշի, որ իրավիճակը շուտով դեպի լավն է փոխվելու, և այն չի սխալվի:

Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, ինչպես նաև նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կհուշեն՝ դեպի ուր շարժվել: Շրջապատողներին ձեր արարքների մոտիվները միշտ չէ, որ հասկանալի կլինեն, բայց նրանք ժամանակի ընթացքում կհասկանան, որ ամեն ինչ ճիշտ եք արել: Շատ Աղեղնավորներ այսօր նոր ընկերներ կգտնեն, որոնց հետ շփումները երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք կկարողանաք շատ գործերում հաջողությունների հասնել, այդ թվում՝ այն գործերում, որոնցից նախկինում չէիք կարողացել գլուխ հանել ո՛չ դուք, ո՛չ ձեր ծանոթները: Հաճախ հաջող կլինեն ձեր այն գաղափարները, որոնք շրջապատողները տարօրինակ և նույնիսկ հիմար են համարում: Պատրաստ եղեք ռիսկի դիմել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հրաշալի նորություններով: Այդ լուրերը կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին: Չեն բացառվում առաջարկները, որոնց ուրախությամբ առանց երկար մտածելու կհամաձայնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած ու բավական հոգնեցնող օր է: Դուք շատ գործեր կունենաք, որոնց թվում կլինեն շտապ գործերը: Կարևոր կլինի հենց առավոտվանից լուրջ տրամադրվելը: Այդպես դուք շատ բան կհասցնեք և այնպիսի սխալներ չեք անի, որոնց համար ստիպված էիք լինելու զղջալ: Պատրաստ եղեք ինքնուրույն գործելուն: Հնարավոր է՝ այսօր ձեզ չկարողանան աջակցել նույնիսկ այն մարդիկ, որոնք անկեղծորեն ուզում են օգնել:

Օրը հարմար է գնումների համար: Կարող եք տան համար իրեր գնել, դուք անսխալ կընտրեք լավագույնը: Որոշ Ջհոսների անսպասելի նվերներ են սպասվում, այդ թվում՝ շատ արժեքավոր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը կարող է անակնկալներով լի լինել: Ինչ էլ պատահի, դուք կպահպանեք հանգստությունն ու ինքնատիրապետումը, կքայլեք դեպի նպատակը, ոչ մի բանի վրա չեք շեղվի: Հետաքրքիր գաղափարներ ու նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց հետո անպայման կվերադառնաք: Իսկ հիմա տեղեկատվություն հավաքելու շանս կա, որն անպայման պետք կգա:

Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Զգալով, որ կողքին մարդիկ կան, որոնց վրա կարող եք հույս դնել, դուք ոգևորությամբ կստանձնեք նույնիսկ ամենաբարդ գործերը: Հաջողության հասնել միանգամից չի ստացվի, բայց դուք նույնիսկ չեք էլ մտածի նահանջելու մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: