Քայլի Ջենները Մայրերի օրվա առթիվ բանաստեղծական քառյակ է նվեր ստացել իր դստեր հորից (լուսանկարներ)

Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղ Քայլի Ջենները նախկինում չհրապարակված լուսանկարներ է ցուցադրել:

Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, լուսանկարներում, որոնք հրապարակվել են Մայրերի օրվա առթիվ, Քայլին պատկերպած է դստեր` Սթորմիի հետ: Երիտասարդ մայրիկը ներկայացրել է 3-ամյա դստեր հետ լողավազանում արված լուսանկարը, որում նրանք կրում են իրար նման լողազգեստներ:

23-ամյա աստղը իր միլիոնավոր հետևորդներին տեսարան է ներկայացրել նաև դստեր խնամքից: Լուսանկարներից մեկում էլ փոքրիկ Սթորմին պատկերված է տատիկի` Քրիս Ջենների հետ:

Անդրադառնալով մոր ու դստեր գեղեցիկ լուսանկարներին` Թրևիս Սքոթը, որը Քայլիի ընկերն է և Սթորմիի հայրը, գեղեցիկ պոեմ է նվիրել նրան:

«Կյանքում ամեն յուրահատուկ բանից, մեծ ու փոքր ամեն ինչից առավել, մայրիկի սերն ու քնքնշությունն է, ամենայուրահատուկն այդ բոլորից»,- գրել է Թրևիսը` ընկերուհու և դստեր համատեղ լուսանկարի ներքո: