Դիզայներ Թոմ Ֆորդն ու նորաձևության բնագավառի լրագրող Ռիչարդ Բաքլին արդեն 33 տարի է, ինչ միասին են:
Զույգը ծանոթացել է դեռ 1986 թվականին: Տարիներ առաջ Բաքլիի մոտ հայտնաբերեցին քաղցկեղ, սակայն ամուսնինները կարողացան համատեղ ուժերով հաղթահարել այդ սարսափելի հիվանդությունը:
Թոմ Ֆորդը երկար ժամանակ չէր կարողանում համոզել ամուսնուն, որպեսզի նրանք երեխա ունենան:
Վերջապես 2012 թվականին սուրոգատ մոր օգնությամբ Ֆորդն ու Ռիչարդը դարձան ծնողներ:
Հիմա նրանք մեծացնում են իրենց որդուն՝ Ալեքսանդրին: Թոմն ու Ռիչարդը օրինականացրել են իրենց հարաբերությունները միայն 2014 թվականին՝ կազմակերպելով շատ շքեղ հարսանեկան հանդիսություն:
Մարկ Ջեյկոբսն ու մոդել Չարլի Դեֆրանչեսկոն ամուսնացել են ամիսներ առաջ:
Նրանց ամուսնական ճոխ արարողությանը ներկա էին բոլոր աշխարհահռչակ աստղերը:
Սիրահարները հանդիպել են 4 տարի առաջ: Դեֆրանչեսկոն նույնպես սկսել է զբաղվել նորաձևությամբ՝ թողարկելով օծանելիքների իր հավաքածուն:
Շշուկներ են պտտվում, որ Դեֆրանչեսկոն շահամոլ է և ամուսնացել է աշխարհահռչակ դիզայների հետ, որպեսզի կարողանա ստեղծել փայլուն կարիերա:
Ինքը՝ Չարլին, պնդում է, որ ամուսնուց իրեն պետք է միայն փոխադարձ սեր և հարգանք. ամեն բանի ինքը կկարողանա հասնել ինքնուրույն:
Մայքլ Կորսն և Լանս Լապերն իրենց հարաբերութուններն օրինականացրել են 2011 թվականին:
Զույգի ամուսնությունը քննարկումների պատճառ դարձավ:
Լանս Լեպերն զբաղեցնում է գործադիր տնօրենի պաշտոն ամոսնու կազմակերպություններից մեկում:
Երեխաներ նրանք դեռ չունեն, բայց երազում են որդի ունենալու մասին: