«Երջանիկ եմ, որ հենց դու ես երեխաներիս մայրը»․ Բեն Աֆլեքը շնորհավորել է նախկին կնոջը և արխիվային լուսանկարներ հրապարակել

Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը Մայրերի օրվա առթիվ շնորհավորել է նախկին կնոջը՝ դերասանուհի Ջենիֆեր Գարներին։

«Ես այնքան երջանիկ եմ, որ հենց դու ես իմ երեխաների մայրը։ Աշխարհի ամենաերջանիկ ծնողները։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար»,- գրել է Աֆլեքը՝ կից հրապարակելով իր, նախկին կնոջ և իրենց 3 երեխաների՝ 15-ամյա Վայոլեթի, 12-ամյա Սերաֆինայի և 9-ամյա Սեմուելի լուսանկարները։

Աֆլեքի գրառումը մեծ արձագանք է գտել երկրպագուների շրջանում, որոնք զույգին գովել են լավ հարաբերություններ պահպանելու համար։

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2005-ին, սակայն բաժանվել է 2015-ին․ նրանց ամուսնալուծության գործընթացն ավարտվել է 2018 թվականի աշնանը։ Նախկին ամուսինները շարունակում են ջերմ հարաբերություններ պահպանել և հարցազրույցների ժամանակ միմյանց հասցեին դրական խոսքեր է հնչեցնում։ Անցյալ տարի Աֆլեքը Գարներից բաժանությունը որակել էր «իր կյանքի ամենամեծ ափսոսանքը»։