Քիմ Քարդաշյանը պատմել է՝ ինչպես է Քանյե Ուեսթն արձագանքել Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի ավարտի մասին լուրին

Keeping Up With the Kardashians (KUWTK) իրապատում շոուի վերջին դրվագներից մեկում Քիմ Քարդաշյանը հայտնել է, թե ինչ է իր նախկին ամուսինը՝ ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթը, որից ամիսներ առաջ բաժանվել է, մտածում KUWTK-ի ավարտի մասին, ինչպես նաև խորհել է իրապատում շոուի 20-ամյա եթերի ընթացքում ընտանիքի ձեռքբերումների մասին, գրում է ET-ն։

«Մենք չէին կարծում, որ կարող ենք 20 եթերաշրջան եթերում լինել։ Մենք նույնիսկ չէինք մտածում, որ կցուցադրվի երկրորդ եթերաշրջանը և որ ինչ-որ մեկը կմասնակցի մեր խենթ ընտանիքի մասին շոուին։ Բայց որպեսզի հասկանանք, թե հաջորդիվ ուր է մեզ տանում ճանապարհը, պետք է փակենք այս էջը և հրաժեշտ տանք շոուին», – հայտնել է Քարդաշյանը։

Այնուհետև հեռուստաաստղը պատմել է իրապատում շոուի ավարտի վերաբերյալ Քանյե Ուեսթի արձագանքի մասին։

«Նա ասաց․ «Արա այն, ինչը քեզ երջանկացնում է»»,- դրվագում հայտնում է Քարդաշյանը։

Քննարկելով, թե իրապատում շոուին հրաժեշտ տալով ինչ կշահեն և ինչ կկորցնեն ընտանիքի անդամները, Քարդաշյանն ասել է․ «Կշահենք մի քիչ ավելի ազատ ժամանակ, կկորցնենք թիմին ամեն օր տեսնելու հնարավորությունը»։