Ջեյ Լոյի նախկին փեսացուն ապշել է` իմանալով, որ նշանադրության չեղարկումից կարճ ժամանակ անց երգչուհին ռոմանտիկ հարաբերություններ է սկսել Բեն Աֆլեքի հետ

Հայտնի պարուհի, երգչուհի և հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացու Ալեքս Ռոդրիգեսը ապշած է դերասանուհու և նրա նախկին փեսացու Բեն Աֆլեքի  ռոմանտիկ հարաբերություններից, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

45-ամյա նախկին բեյսբոլիստին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Ռոդրիգեսն ապշած է այն փաստից, որ Ջենիֆեր Լոպեսը նշանադրության չեղարկումից կարճ ժամանակ անց կարողացել է առաջ շարժվել: Նախկին բեյսբոլիստն այս ընթացքում հույս է ունեցել, որ 51-ամյա դերասանուհու հետ հարաբերությունները կվերականգնվեն և նույնիսկ փորձել է այդ մասին ասել Լոպեսին: Նա նույնիսկ փորձել է դերասանուհուն տեղեկացնել, որ հիասթափված էԼոպեսի ներկայիս պահվածքից:

Զույգի նշանադրությունը տեղի էր ունեցել 2019 թվականին Բահամյան կղզիներում՝ երկու տարի տևած հարաբերություններից հետո։ Լոպեսն ու Ռոդրիգեսն իրենց նշանադրությանը վերջ են դրել անցյալ ամիս` նշելով, որ ավելի լավ ընկերներ կարող են լինել:

Ավելի վաղ Ջենիֆեր Լոպեսը նշանադրված էր դերասան Բեն Աֆլեքի հետ, որը 2002 թվականին 1,2 միլիոն դոլար արժողությամբ մատանի էր նվիրել դերասանուհուն և առաջարկություն արել։ Զույգը բաժանվել էր 2004 թվականին, որից հետ դերասանն ամուսնացել էր դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ և 3 երեխա ունեցել, սակայն այս հարաբերությունները ևս ավարտվել են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։

Աղբյուրները հայտնում են, որ զույգը «մոտ մեկ շաբաթ» միասին է անցկացրել դերասանին պատկանող առանձնատանը և Լոս Անջելես է վերադարձել շաբաթ օրը։